Սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությունը ՀՀ ՄԻՊ-ի մշտական ուշադրության կենտրոնում է

Armenpress 15:20, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջությունը, կրթությունը, աշխատանքը, սոցիալական պաշտպանությունն անփոխարինելի արժեքներ են մարդու կենսագործունեության և զարգացման համար: Այս արժեքների նկատմամբ իրավունքները երաշխավորված են Հայաստանի Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով։ Այսպիսի տողերով է Եվրոպական սոցիալական խարտիային նվիրված տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Առաջնահերթ ուշադրության արժանի այս և սոցիալական ոլորտի մյուս իրավունքների վրա էլ սևեռում է Եվրոպայի խորհրդի պատրաստած Եվրոպական սոցիալական խարտիային նվիրված տեսանյութը։ Սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությունը գտնվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մշտական ուշադրության կենտրոնում»,-նշում է ՀՀ ՄԻՊ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am