Արայիկ Հարությունյանը հանդիպել է Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչների հետ

Armenpress 11:12, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վաշինգտոնում գործող Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչներ Ջեֆրի Քլոհայի, էնդի Նեգեմանի և Մարկ Վլասիչի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ 2021 թվականին Վաշինգտոնում տեղի կունենա «Հայաստանը և Աստվածաշունչը» խորագրով մշակութային մեծ ցուցադրություն, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Այսօր քննարկել ենք հայեցակարգային հարցեր, նոր առաջարկներ ենք արել մեր գործընկերներին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am