Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնության մրցանակակիրները
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 70 մարզիկներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Հաղորդագրության մեջ նշված է.
Նախորդ մրցումների արդյունքների հիման վրա ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի կոչում շնորհվեց՝
Կարեն Արզումանյանին Գոհար Մկրտչյանին Գոռ ԽաչատրյանինՀՀ 1-ին կարգի կոչում շնորհվեց
Սեդա Գաբրիելյանին Ժաննա Պողոսյանին
Փակմանը շնորհավորեցինք Գոռ Խաչատրյանին այս մրցմանը սպորտի վարպետի , իսկ Ժաննա Պողոսյանին սպորտի վարպետի թեկնածուի նորմաները լրցանելու կապակցությամբ, իսկ Լիլիթ Մկրտչյանին իր իսկ խոցած ռեկորդը կրկնելու համար, որը համապատասխանում է վազող թիրախ ձևի ՀՀ ռեկորդին:
Մրցավարական կազմը մրցման լավագույն մարզիկ ճանաչեց Հովհաննես Մարգարյանի սան, Գյումրու քաղաքապետարանի, վազող թիրախ ձևի մարզիկ Գոռ Խաչատրյանին, ով ՀՀՖ նախագահի կողմից արժանացավ դրամական պարգևի և հավաստագրի:
Հաղթող մարզիկները արժանացան դիպլոմի, մեդալի և դրամական պարգևի: Պարգևատրվեցին նաև առաջին տեղը գրաված մարզիկների անձնական մարզիչները:
Հաղթող մարզիկներ
Օդամղիչ հրացան 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Հայկ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
2 տեղ՝ Վրեժ Թորոսյան
3 տեղ՝ Արամ Գևորգյան Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Ալլա Պողոսյան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
2 տեղ՝ Միլենա Պողոսյան
3 տեղ՝ Սեդա Գաբրիելյան
Օդամղիչ ատրճանակ 10մ,տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Զավեն Իգիթյան (անձնական մարզիչ ՝ Խորեն Իգիթյան)
2 տեղ՝ Բորիս Մարգարյան
3 տեղ՝ Արսեն Խաչատրյան Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Աննա Պողոսյան (անձնական մարզիչ ՝ Արմեն Ավագյան )
2 տեղ՝ Նարե Գաբրիելյան
3 տեղ՝ Գոհար Մկրտչյան Վազող թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ՝ Գոռ Խաչատրյան (անձնական մարզիչ ՝ Հովհաննես Մարգարյան)
2 տեղ՝ Հովհաննես Մարգարյան
3 տեղը՝ Գագիկ Ղազարյան Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ՝ Գոհար Հարությունյան (անձնական մարզիչ ՝Ռազմիկ Մինասյան)
2 տեղ՝ Ժաննա Պողոսյան
3 տեղ՝ Արուսյակ Գրիգորյան
Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝ 2x20 կրակոց վարժություն
1 տեղ՝ Գոռ Խաչատրյան (անձնական մարզիչ ՝ Հովհաննես Մարգարյան)
2 տեղ՝ Հովհաննես Մարգարյան
3 տեղ՝ Սերժ Կարապետյան
Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝ 2x20 կրակոց վարժությունում
1 տեղ ՝ Գոհար Հարությունյան (անձնական մարզիչ ՝Ռազմիկ Մինասյան)
2 տեղ ՝ Արուսյակ Գրիգորյան
3 տեղը ՝ Ժաննա Պողոսյան»։