Կողոպուտ կատարած անձը հայտնաբերվել է

Armenpress 17:59, 14 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի փողոցի բենզալցակայաննեից մեկում սեպտեմբերի 22-ին «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը բենզին էր լիցքավորել և գումարը չվճարելով հեռացել էր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 2-ին դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ կողոպուտը կատարել է 28-ամյա մի տղամարդ, որը դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:Կատարվում է նախաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am