Մասիսի ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ բնակարանագողը բռնվել է գողության պահին

Armenpress 12:17, 14 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մասիսի բաժնում դեկտեմբերի 13-ին, ժամը 21.40-ին հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկը գող է մտել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարևանները պատուհանի վրա ոտնահետքեր էին նկատել, ենթադրելով որ հանցամիտը դեռ ներսում է՝ տունը շրջափակել էին ու ոստիկանություն ահազանգել: 

Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները։

Քիչ անց վերադարձել է տանտերը, տունն ամբողջությամբ խառնված է եղել, իսկ հյուրասենյակում՝ արդեն ոստիկանների հսկողությամբ՝ իրեն անծանոթ տղամարդու է նկատել։

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բնակարանային գողություն կատարելու պահին հայտնաբերված 46-ամյա տղամարդը Երևանի բնակիչ է։

Նա ձերբակալվել է:Նախաքննությունը վարում է Մասիսի քննչական բաժինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am