Եվրախորհրդի ղեկավարը Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ վավերացում Է ակնկալում Ջոնսոնից

Armenpress 13:25, 13 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից, որը դեկտեմբերի 12-ին հաղթանակ Է տարել խորհրդարանական ընտրություններում, ակնկալում Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ վավերացում: Այդ մասին դեկտեմբերի 13-ին հայտարարել Է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ԵՄ-ի գագաթնաժողովի երկրորդ աշխատանքային նիստին ժամանելուց հետո:«Ես ցանկանում եմ շնորհավորել Բորիս Ջոնսոնին հաղթանակի կապակցությամբ: Մենք դուրս գալու համաձայնագրի շուրջ (բրիտանական խորհրդարանում) քվեարկության ենք սպասում հնարավորինս շուտ,-հայտարարել Է նա:- Դա մեզ թույլ կտա հանգիստ ու ժամանակին անցնել բանակցությունների երկրորդ փուլին՝ Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի ապագա հարաբերությունների շուրջ»: Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ Է ցանկացած պահի սկսել բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի «ապագա առեւտրական համաձայնագրի շուրջ, որը հավասարակշռված պայմաններ կապահովի բոլոր կողմերի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am