Քինգի «Մութ կեսի» Էկրանավորման ռեժիսորը կդառնա Ալեքս Ռոս Փերին

Armenpress 12:45, 13 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: MGM ստուդիայում սարսափ գրքերի հեղինակ Սթիվեն Քինգի «Մութ կեսի» նոր Էկրանավորման ռեժիսորը կդառնա Ալեքս Ռոս Փերին («Նրա բույրը»): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն: Քինգի վեպը, որը գրվել Է 1989 թվականին, պատմում Է գրողի մասին, որը հանդես Է գալիս ե՛ւ իր անունով, ե՛ւ կեղծանունով, եւ ինչ-որ պահի նրա ալտեր-Էգոն վերակենդանանում Է եւ սկսում Է սպանություններ գործել: «Մութ կեսի» հիման վրա առաջին ֆիլմը նկարահանվել Է 1993 թվականին ռեժիսոր Ջորջ Ռոմերոյի կողմից: Դրանում գլխավոր դերը խաղացել Է Թիմոթի Հաթոնը: Կինոնկարը ձախողվել Է վարձույթում՝ հավաքելով 10 մլն դոլար՝ 15 մլն բյուջեի դեպքում: Քինգի գրքերի հիման վրա հաճախ են նկարահպանվում ֆիլմեր ու հեռուստասերիալներ: Վերջիններից մեկը՝ «Բժիշկ քունը», դարձել Է «Փայլատակման» սիքվելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am