ԵՄ-ի գագաթնաժողովը չի համաձայնեցրել հանրակցության հրաժարումն ատոմային Էներգետիկայից

Armenpress 11:06, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժովողում չեն համաձայնեցրել համաեվրոպական հրաժարումն ատոմային Էներգետիկայից: Այդ մասին ասված Է գագաթնաժողովի՝ դեկտեմբերի 13-ին հրապարակված ամփոփիչ հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրախորհուրդը ճանաչում Է Եվրամիության երկրների իրավունքն ինքնուրույն որոշելու Էներգիայի այն տեսակների ցանկը, որոնք իրենք մտադիր են օգտագործել, եւ կիրառելու առավել համապատասխան տեխնոլոգիաներ: Եվրամիության առաձին երկրներ (մասնավորապես, Ֆրանսիան եւ Բելգիան – ծանոթ. խմբ.) նշել են իրենց մտադրությունը շաունակելու օգտագործել ատոմային Էներգետիկան այդ ցանկում»,- նշված Է փաստաթղթում: Հայտարարության մեջ նաեւ ընդգծված Է Եվրամիության յուրաքանչյուր երկրի իրավունքը «ձեռնարկելու միջոցներ, որոնք անհրաժեշտ են սեփական Էներգաանվտանգության ապահովման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am