Կյանքից հեռացել է ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը  

Armenpress 10:50, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհի կրկնակի չեմպիոն ըմբիշ Բենուր Փաշայանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան:  Բենուր Փաշայանն աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր էր:

Բենուր Փաշայանը մարզական կարիերան ավարտեց 1985 թվականին, իսկ 1986/89 թվականներին եղել է Հայաստանի ընտրանու մարզիչը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am