Դավիթ Անանյանը պատրաստ է մտնել հեղափոխության հակառակորդների դեմ պայքարի մեջ

Armenpress 17:27, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պատրաստ է ամբողջ ուժով մտնել հեղափոխության հակառակորդների դեմ պայքարի մեջ։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանն, անդրադառնալով պետական համակարգում հեղափոխության դիմակայության դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի հայտարարությանը,  ասաց, որ իրենք կմասնակցեն այդ գործընթացին։

Միաժամանակ, նա կարծիք հայտնեց, որ հայտարարությունն ավելի շուտ քաղաքական էր ու հասցեագրված չէր անձամբ որևէ մեկի։ «Պետական համակարգն աշխարհում միշտ համարվում է կոմֆորմիստական։ Վարչապետն ասաց այդ մասին, այն մասին, որ անհրաժեշտ են ջանքեր, որպեսզի կառավարությունը նույնպես հեղափոխական լինի։ Այն չէր վերաբերում անձամբ պաշտոնյաներից որևէ մեկին կամ գերատեսչությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Դավիթ Անանյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am