«Մեծն Գեթսբի»-ի ռեժիսորը պատրաստվում Է նկարահանել «Վարպետը եւ Մարգարիտան»

Armenpress 17:22, 12 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսորը Բազ Լուրմանը ձեռք Է բերել Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» Էկրանավորելու իրավունքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline-ը:Այդ գնումն իրականացնելուն նրան օգնել են իրավատերեր Սվետլանա Միգունովա-Դալին («Լեգենդ թիվ 17») եւ Գրեյս Լոն: Նրանք նոր նախագծի պրոդյուսերները կլինեն Լուրմանի եւ Նատալյա Ռոգալի հետ միասին: «Ահա արդեն քսան տարուց ավելի Է՝ ես զարմանալի կապ եմ զգում այդ վեպի հետ, եւ ես վաղուց Էի ցանկանում ձեռք բերել այդ արտասովոր գրքի Էկրանավորման իրավունքը,-հայտարարել Է Լուրմանը:-Ես այնքան հուզված եմ, որ, վերջապես, հնարավորություն ստացա մեկնաբանել այդ ստեղծագործությունը, որն իր ժամանակին իսկական ճեղքում Է դարձել»: Ֆիլմով զբաղվելու Է Baz & Co. ընկերությունը:Լուրմանն այժմ պատրաստվում Է Էլվիս Փրեսլիի մասին բայոպիկի նկարահանումներին, որտեղ խաղալու են Օսթին Բաթլերը եւ Թոմ Հենքսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am