Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Armenpress 17:20, 12 Դեկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Ազատ Հայրենիք», Արցախի ժողովրդավարական եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել 2020 թվականի պետական բյուջեի նախագծի հետ կապված հարցեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Նախագահը կարեւորել է նման խորհրդակցությունները՝ դրանք համարելով արդյունավետ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am