Հայ բռնցքամարտիկը միջազգային մրցաշարում հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ

Armenpress 17:06, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խանտի-Մանսիսկ  քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ապահովել է բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչ դուրս գալու համար Հովսեփյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիեւային: Կիսաեզրափակիչում Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների արծաթե մեդալակիրը կմրցի ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ:

Հայաստանը մրցաշարին մասնակցում է 7 բռնցքամարտիկով՝ 5 տղա, 2 աղջիկ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am