Վայնշտայնի ավելի քան 30 զոհեր փող կվերցնեն նրանից ու կհրաժարվեն մեղադրանքներից

Armenpress 16:33, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը եւ նրա սնանկացած կինոստուդիայի վարչությունը դատարանից դուրս կարգավորել են դատավեճերը 30-ից ավելի ենթադրյալ զոհերի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The New York Times-ը:

Ընդամենը մեղադրողներին կվճարեն 25 միլիոն դոլար: Նրանցից 18-ը կբաժանեն 6,2 միլիոնը, մնացած 18,5 միլիոնը բաժին կհասնի այն հայցվորներին, որոնք խմբային հայց են հարուցել: Վճարումներն ստանձնել են Weinstein Company-ն ներկայացնող ապահովագրական ընկերությունները: Հարվի Վայնշտանը Miramax и Weinstein Co. կինոընկերությունների համահիմնադիրն ու նախկին համանախագահն Է: 2018 թվականի մայիսին նա հանձնվել Է ոստիկանությանը եւ ազատ արձակվել մեկ միլիոն դոլար գրավով: Պրոդյուսերի կողմից բռնաբարվելու մասին պատմել Է առնվազն ութ կին, ավելի քան 80-ը հայտարարել Է նրա կողմից սեռական ոտնձգությունների մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am