Կառավարությունն առաջարկում է վերացնել սնանկության վարույթում առկա անհստակությունները

Armenpress 16:32, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է կառավարության հեղինակած «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում այն ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախաձեռնության ընդունման դեպքում ակնկալվում է ներդնել սնանկության վարույթում ծախսերի, ժամկետների, կառավարիչների հաշվետվողականության, ապահովված իրավունքի առարկայի իրացման և ֆինանսական առողջացման գործուն կարգավորումներ, ինչպես նաև վերացնել օրենքում առկա բազմաթիվ անհստակություններ:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է նոյեմբերի 14-ի Ազգային ժողովի նիստում՝ միաձայն՝ 98 կողմ ձայնով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am