«Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների նիստերը 2020-ին կանցկացվեն Հայաստանում

Armenpress 15:35, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը 2020-ին կանցկացվեն Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը՝ ամփոփելով Թբիլիսիում կայացած նստաշրջանը:

«Հաջորդ տարի «Եվրանեսթ»-ի հանձնաժողովների նիստերը անցկացվելու են Հայաստանում: Սա, կարծում եմ, որ իսկապես շատ կարևոր է, որովհետև 2015-ից ի վեր Հայաստանը չի հյուրընկալել «Եվրանեսթ»-ի ընդհանուր հարթակը ներկայացնող Արևելյան գործընկերության և Եվրախորհրդի պատգամավորների»,-ասաց պատգամավորը:

Աբրահամյանը սա շատ լավ հնարավորություն համարեց՝ տեղում ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am