Թբիլիսիում պատգամավորներին բուժօգնություն Է պահանջվել խորհրդարանում լցված հեղուկի պատճառով

Armenpress 15:15, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին բուժօգնություն Է պահանջվել այն բանից հետո, երբ ընդդիմադիր խորհրդարանական Իրմա Նադիրաշվիլին անհայտ ծագման հեղուկ Է լցրել նիստերի դահլիճում: Այդ մասին հայտնել Է պատգամավոր Նինո Ցիլոսանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ «Եվրոպական Վրաստան-շաժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Նադիրաշվիլին անհայտ ծագման հեղուկ Է լցրել նիստերի դահլիճում, ինչի պատճառով ընդհատվել Է օրենսդիր մարմնի աշխատանքը, պատգամավորները լքել են դահլիճը:

«Մեզանից շատերն իրենց վատ են զգում, մենք շտապօգնություն ենք կանչել: Փաստը, որ ինչ-որ թունավոր հեղուկ են լցրել, ակնառու Է»,-հայտարարել Է Ցիլոսանին լրագրողներին: Ընդդիմադիրները դեկտեմբերի 12-ի առավոտից ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ, նրանք հանդես են գալիս Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների հաստատման դեմ: Թեկնածուների հաստատման շուրջ քվեարկությունը պետք Է կայանա օրվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am