Թբիլիսիում 16 մարդ Է բերման ենթարկվել բողոքի ակցիայի ընթացքում

Armenpress 13:22, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենտրոնում իրավապահները բերման են ենթարկել բողոքի ակցիայի 16 մասնակիցների՝ ոստիկանությանը չենթարկվելու եւ խուլիգանության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի ՆԳ նախարարությունը:

«Ընդամենը բերման Է ենթարկվել 16 մարդ, բոլորն Էլ՝ վարչական իրավախախտման համար»,-լրագրողներին հայտարարել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Ձերբակալվածների թվում Է «Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն: Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները դեկտեմբերի 12-ի առավոտից որոշել են բողոքել գերագույն դատավորների ընտրության շուրջ քվեարկության գործընթացի դեմ, որը շուտով պետք Է սկսվի խորհրդարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am