Տարանտինոն մտադիր Է նկարահանել «Սպանել Բիլին» ֆիլմի երրորդ մասը

Armenpress 16:32, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան ռեժիսոր Քվենթին Տարանտինոն մտադրվել Է նկարահանել «Սպանել Բիլին» դիլոգիայի շարունակությունը: Իր պլանների մասին կինեմատոգրաֆիստը պատմել Է ռադիոշոուի ժամանակ, որից հատված Է հրապարակվել YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռեժիսորը հայտարարել Է, որ երրորդ մասով կզբաղվի երեք տարուց ոչ շուտ, եւ ֆիլմը կտարբերվի նախորդներից: «Ես չԷի ցանկանա պարզապես որեւիցե անհեթեթ արկած նկարահանել: Նա (հարսնացուն Ումա Թուրմանի կատարմամբ) պարզապես արժանի չԷ՛ դրան»,- ընդգծել Է նա:

«Հարսնացուն երկար ու համառորեն մարտնչել Է: Այս անգամ ես գաղափար ունեմ, որն իրականացնելը, գուցե, իրոք հետաքրքրական լինի»,- հավելել Է Տարանտինոն:

2016 թվականին ռեժիսորը պնդում Էր, թե պլանավորում Է կանգ առնել տասը կինոժապավենների նշագծին՝ ընդգծելով, որ «Սպանել Բիլին» դիլոգիան մեկ կինոնկար Է համարվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am