Բրիտանիայի ինստիտուտը նշել Է ամենադժվար արտասանվող բառերը

Armenpress 15:43, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Սղագրողների ինստիտուտը հրապարակել Է այն բառերի ցանկը, որոնք ամենից հաճախ են սխալ արտասանում: Դրանց թվում են՝ շվեդ բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգի անունը, Ֆրանսիայի «դեղին բաճկոնավորների» շարժման անվանումը, եւ խորհրդային «Չեռնոբիլ» ատոմակայանի անունը, որտեղ տեղի ունեցավ XX դարի խոշորագույն տեխնածին աղետը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փորձագետները, The Times թերթի տվյալներով՝ պարզել են, որ նորությունների ծրագրերի հաղորդավարները սխալներ են թույլ տալիս ոչ միայն Գրետա Թունբերգի անվան, այլեւ ազգանվան մեջ, որի վերջին տառն «անգլերենում նմանակը չունի»: Խնդրահարույց բառերի թվում Է նաեւ "prorogue"-ը (ընդմիջում նշանակել խորհրդարանի աշխատանքում), որը Միացյալ Թագավորությունում դարձել Է քաղաքական բանավեճերում առավել հաճախ գործածվողներից մեկը Brexit-ի նախաշեմին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am