Վարշավայում լուրջ վթար Է տեղի ունեցել ջեռուցման ցանցում

Armenpress 14:57, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայում լուրջ վթար Է տեղի ունեցել ջեռուցման ցանցում, քաղաքագլուխը ճգնաժամային շտաբ Է ստեղծել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Կենտրոնական ջեռուցման խողովակաշարի վնասում Է տեղի ունեցել Վարշավայի կենտրոնի Պովսինսկոյ փողոցում:

Ներկայում փողոցը եւ հարեւան մի քանի փողոցներ արգելափակված են: Երթեւեկելի մասում գոլորշու քուլաներ են բարձրանում: Փողոցում ավտոմոբիլային մեծ խցանումներ են գոյացել: Քանի որ երթեւեկելի մասը լցվում Է տաք ջրով, ավտոմեքենաների առանձին ուղեւորներ չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ դրանցից: Ուղեւորներին օգնում են պատահարի վայր ժամանած փրկարարները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am