Իսպանիայում հրդեհ Է բռնկել լուծիչների վերամշակման գործարանում

Armenpress 14:46, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի Բարսելոնայի նահանգում խոշոր հրդեհ Է բռնկել լուծիչների եւ արդյունաբերական թափոնների վերամշակման գործարանում. հրդեհի մարմանը գործի են դրվել 28 հրշեջ խմբեր: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է տեղի հրշեջ ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործարանը գտնվում Է Մոնտոռնես-դել-Վալիես եւ Մոնմելո մունիցիպալիտետների միջեւ: Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հաղորդագրություն Է հրապարակել Twitter-ում, որում հրդեհի վայրի հարեւանությամբ բնակվողներին ու աշխատողներին խնդրել Է ամուր փակել դռներն ու լուսամուտները: Կատալոնիայի իշխանությունները բնակչությանը հանձնարարել են խուսափել հրդեհի շրջանից: Տեսագրության մեջ, որը հրապարակվել Է հրշեջ ծառայության Էջում, երեւում են ծխի թանձր սեւ սյուները, որոնք տեսանելի են մի քանի կիլոմետր հեռավորությունից, սաստիկ կրակը մեծ տարածք Է ճարակել: Mundo թերթի տվյալներով՝ Մոնմելո մունիցիպալիտետի իշխանությունները հայտնել են, որ բնակչության համար «քիմիական կամ թունավորման» սպառնալիք չկա: Միեւնույն ժամանակ տարհանում Է իրականացվել հրդեհի վայրի մոտ գտնվող ընկերությունների գրասենյակներից: Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am