Արցախի նախկին վարչապետը 2021թ. ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճի հնարավորություն է տեսնում

Armenpress 14:11, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավոր պատերազմը բացառում է այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունն ունենա տարեկան ոչ պակաս, քան 8% տնտեսական աճ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հարությունյանն այս մասին ասաց դեկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում՝ նշելով, որ իր կանխատեսմամբ Հայաստանը 2021թ. կունենան երկնիշ տնտեսական աճ:

«Երբ ես տարվա առաջին եռամսյակից հետո նշում էի, որ ՀՀ-ն ունենալու է 7% տնտեսական աճ, ինձ չէին հավատում: Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, 2020թ. այդ աճը կլինի ավելի շատ, իսկ 2021թ. այն կլինի երկնիշ: Եթե մենք առաջիկա հինգ տարում չունենանք տնտեսական աճի բարձր տեմպեր, ապա ունենալու ենք խնդիրներ։ Պատերազմը հնարավոր է բացառել, եթե ՀՀ-ն ունենա տարեկան ոչ պակաս, քան 8% տնտեսական աճ։ Պատերազմը թանկ հաճույք է»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախկին վարչապետը նշեց, որ Արցախի խնդրի և Հայաստանի ապագայի երաշխիքը Հայաստանի տնտեսական աճն է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am