Պենտագոնը դադարեցրել Է Սաուդյան Արաբիայից բոլոր զինծառայողների ուսուցումը. NYT

Armenpress 10:34, 11 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը հայտարարել Է Սաուդյան Արաբիայից բոլոր զինծառայողների օպերատիվ ուսուցումն անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, որոնք պատրաստություն են անցնում ԱՄՆ-ում, սույն որոշումն ընդունվել Է Ֆլորիդայում ռազմածովային ուժերի հենակայանում տեղի ունեցած հրաձգությունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Times թերթը: Ավելի վաղ «Ասոշիեյտեդ Պրես» գործակալությունը հաղորդել Էր Սաուդյան Արաբիայից ավելի քան 300 ուսանողների համար թռիչքային պատրաստության պարապմունքները ժամանակավորապես դադարեցնելու՝ իշխանությունների որոշման մասին, որոնք ռազմական ավիացիա են ուսումնասիրում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Դեւիդ Նորքվիսթը ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է, որ սահմանափակումները կվերաբերեն 852 սաուդացի ուսանողների, որոնք ռազմական պատրաստությամբ են զբաղվում ԱՄՆ-ում:Դեկտեմբերի 6-ին Ֆլորիդայի ռազմակայանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել Է չորս մարդ, ներառյալ կրակողը, եւ ութ մարդ վիրավորվել Է: Հարձակվողը եղել Է Սաուդյան Արաբիայի զինծառայող Մուհամեդ Սայիդ ալ Շամրանին, որն ուսուցում Էր անցնում ռազմակայանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am