Բասկետբոլի Մ16 տարեկանների մրցակիցները Եվրոպայի առաջնությունում հայտնի են

Armenpress 09:34, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների մրցակիցները Եվրոպայի առաջնությունում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2020 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ  ընտրանու մրցակիցներն են Ալբանիայի, Կոսովոյի, Սան Մարինոյի, Ջիբրալթարի և Մալթայի հավաքականները: Առաջնությունը տեղի կունենա հուլիսի 11-19-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am