«Լիվերպուլ»-ը և «Բարսելոնա»-ն հաղթեցին. Չեմպիոնների լիգա

Armenpress 09:28, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան E, F, G, H խմբերի վերջին տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Լիվերպուլ»-ն արտագնա խաղում 0:2 հաշվով գերազանցեց «Զալցբուրգ»-ին, իսկ «Նապոլի»-ն տանը հաղթեց «Գենկ»-ին:

F խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն 2:1 հաշվով առավելության հասավ Պրահայի «Սլավիա»-ի նկատմամբ, «Բարսելոնա»-ն Միլանում հաղթեց «Ինտեր»-ին` 1:2:

G խմբում «Լիոն»-«Լայպցիգ» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2, «Բենֆիկա»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Զենիթ»-ի դարպասը:

H խմբում «Չելսի»-ն Լոնդոնում 2:1 հաշվով պարտության մատնեց «Լիլ»-ին, «Վալենսիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Այաքս»-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am