«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անուղղակի լծակներով կարելի է ազդել գնագոյացման վրա

Armenpress 21:58, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատել է, որ դեկտեմբերին մեզ մոտ գնաճ է արձանագրվում՝ տարբեր գործոններով պայմանավորված, օրինակ, ապրանքների պահանջարկը կտրուկ աճում է: Նրա խոսքերով, տոներին ընդառաջ՝ մի քանի օրվա մեջ գնում ենք մեկուկես ամսվա համար նախատեսված ապրանք: Դա շուկայում մեծ պահանջարկ է առաջացնում, ու վաճառողներն առիթից օգտվում են:

Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանն էլ ընդգծել է, որ «դեկտեմբերին սկսվող գնաճ» ասվածը հարաբերական է: Նրա խոսքերով, երկու ցուցանիշ է պետք տարբերակել:

Թակացումների մասին Ավետիսյանը մեջբերել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության, համաշխարհային շուկայում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման, նաեւ այս տարի գյուղատնտեսական ոլորտի կրճատման հանգամանքները:

Ավետիսյանը զրույցի ընթացքում նաեւ ընդգծել է այսօրվա իշխանությունների մեծ անելիքների մասին:

Ըստ Սուրեն Պարսյանի, մեզ մոտ գների կարգավորումն իրականացվում է շուկայի միջոցով, բայց պետությունն ունի անուղղակի լծակներ, որոնց միջոցով կարող է ազդել գնագոյացման վրա: Խոսքը մաքսային, հարկային, տնտեսական քաղաքականության մասին է»:

Մանրամասները կարդացեք թերթի վաղվա համարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am