Հայաստանի բասկետբոլի թիմը կմրցի Ադրբեջանի հետ

Armenpress 17:53, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի դարձան Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի մրցակիցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2020 թվականի բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ ընտրանու մրցակիցներն են Իռլանդիայի, Անդորրայի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությունը տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 4-ը Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am