Բադասյանը ներկայացրեց դատական համակարգում բարեվարքության մեխանիզմների ներդրման պատճառները

Armenpress 17:52, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց Հայաստանի դատական համակարգում բարեվարքության մեխանիզմների ներդրման պատճառները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բադասյանը նշեց դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու այն դիտարկումներին, որ ճնշում կա դատական համակարգի վրա:

«Չգիտեմ պարոն Ռշտունին ինչ նկատի ունի: Եթե նկատի ունի մեր ներդրվող բարեվարքության մեխանիզմները, որոնք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանում են, ապա, կարծում եմ, որ հանրությունն իրավունք ունի իմանալու` արդյոք քրեական գործ քննող դատավորը քրեական հեղինակության հետ հանդիպումներ է ունենում, հետո գալիս է դատական նիստերի դահլիճ ու լուրջ դեմքով արդարադատություն է իրականացնում, թե ոչ: Իրավունք ունենք իմանալու, արդյոք կոռումպացված որևէ պաշտոնյայի հետ շփումներ ունենում է, թե ոչ»,- ասաց Բադասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am