ՀՀ ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոց է կիրառել՝ անբարեխիղճ մրցակցության համար

Armenpress 17:03, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ  «Պարգև»,  «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ների և ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանի նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ թթվասերի արտադրության մեջ կիրառված բուսական յուղը չմակնշելու համար, որը որակվել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես  «Պարգև» ՍՊԸ-ի  նկատմամբ նշանակվել է տուգանք` 2 384 338.93 դրամի չափով, «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի նկատմամբ ` 295 290 ՀՀ դրամի չափով, իսկ ԱՁ  Գագիկ Կոլյայի Մանուկյանին տրվել է նախազգուշացում:

Մանրամասները կից՝

https://www.competition.am/uploads/resources/Vo155_05_11_2019.pdf https://www.competition.am/uploads/resources/Vo190_03_12_2019.pdf https://www.competition.am/uploads/resources/Vo187_03_12_2019.pdf


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am