Մեկ տարվա ընթացքում դուրս է գրվել շուրջ 106,5 մլն-ով ավելի ՀԴՄ կտրոն

Armenpress 16:44, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում մեկ տարվա ընթացքում դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299-ով ավելի ՀԴՄ կտրոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019թ. հունվար-նոյեմբերի ամիսներին 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299 ՀԴՄ կտրոնով ավելի: Սա աստղաբաշխական թիվ է, և այս ավելի գրված ՀԴՄ կտրոններով ավելի է արձանագրվել շուրջ 303 մլրդ դրամի առևտրաշրջանառություն»,- ասաց Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am