Վարչապետը ցավակցական նամակ է հղել Վաղարշակ Հարությունյանին՝ նրա եղբոր մահվան կապակցությամբ

Armenpress 16:27, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին նրա եղբոր՝ միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառի առաջատար գիտնական Ռաֆայել Հարությունյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտոնական կայքը, նամակում ասված է.

«Հարգելի պարոն Հարությունյան,

խորը ցավով տեղեկացա Ձեր եղբոր՝ Ռաֆայել Հարությունյանի անժամանակ մահվան մասին: Կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքին, հարազատներին և Ռաֆայել Հարությունյանի բոլոր մտերիմներին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am