Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին

Armenpress 16:22, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը, վայելելու Ամանորի տոնական ներկայացում-մյուզիքլն ու մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը:

Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին արի՛ Հանրապետության հրապարակ ու Երևանի 2750-ամյակի պուրակ: Սպասում ենք ձեզ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am