Միշել Օբաման, Ջուլյա Ռոբերտսը եւ Ջեննա Բուշը Վիետնամում այցելել են դպրոցական աղջիկների

Armenpress 15:36, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման, հոլիվուդյան դերասանուհի Ջուլյա Ռոբերտսը եւ Ջորջ Բուշի դուստրը՝ Ջեննան, այցելել են Կան-Գիուոկի օկրուգում գտնվող վիետնամական դպրոցներից մեկը, որտեղ շփվել են տեղի աշակերտուհիների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այցի նպատակը դարձել Է Մալայզիայում կանանց կրթությանը նվիրված խորհրդաժողովը:

Միշել Օբաման դպրոցի աշակերտուհիների առջեւ հանդես Է եկել ճառով, իսկ հետո բարեկամական մթնոլորտում աղջիկների հետ զրուցել Է դեռահասների կրթական հնարավորությունների մասին: Sputnik-ի ֆոտոժապավենում ներկայացված են երեխաների հետ հայտնիների հանդիպման լուսանկարները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am