Չեխիայում հրաձգություն Է տեղի ունեցել հիվանդանոցում. զոհվել Է առնվազն վեց մարդ

Armenpress 12:49, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգություն Է տեղի ունեցել Չեխիայի արեւելքի Օստրավա քաղաքի հիվանդանոցում, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն վեց մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 10-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխին:

Ավելի վաղ չեխական ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի իշխանություններին, հայտնել Էին չորս զոհվածի եւ երկու ծանր վիրավորվածի մասին:

Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին: Նախնական տվյալներով՝ միջին տարիքի անհայտ անձը, որը կարմիր կիսավերարկուով Էր, սկսել Է կրակել հիվանդների ու անձնակազմի վրա: Ինչպես նշում Է BBC-ն, սկզբնապես հաղորդվել Էր, որ հրաձիգը ձերբակալված Է, բայց հետո ոստիկանությունը ճշտել Է, որ նրան դեռեւս որոնում են:

Հրաձգության շրջանից տարհանվել են տասնյակ մարդիկ: Պատահարի վայրում աշխատում են ոստիկանությունն ու փրկարարները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am