Չիլիի օդուժի ինքնաթիռը՝ 38 մարդկանցով, կորել Է ռադարներից

Armenpress 09:48, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որում գտնվում Է 38 մարդ, կորել Է ռադարներից Անտարկտիդա թռիչքի ժամանակ: Այդ մասին հայտնել Է հանրապետության ՌՕՈւ-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինքնաթիռը ռադիոկապը կորցրել Է Երեւանի ժամանակով դեկտեմբերի 10-ին ժամը 01:13-ին, երբ Պունտա Արենաս քաղաքի ռազմաօդային ռազմակայանից ուղեւորվում Էր նախագահ Էդուարդո Ֆրեյ Մոնտալվայի անվան անտարկտիդյան բազա, ասված Է հաղորդագրության մեջ: ՌՕՈւ-ի տվյալներով « Hercules C130 օդանավում գտնվում Է 38 մարդ, որոնցից 17-ն անձնակազմի անդամներն են, 21-ը՝ ուղեւորներ»:

Օդանավում գտնվող անձնակազմը պետք Է ստուգեր այն խողովակաշարը, որով վառելիք Է մատակարարվում բազային:

Ինքնաթիռի որոնմանը ներգրավվել են ռազմաօդային ուժերը եւ որոնողափրկարարական ծառայությունները: Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան հայտնել Է, որ ուղեւորվում Է Սերիլիոս մայրաքաղաքային կոմունայի ռազմաօդային բազա, որտեղ տեղավորված Է հանրապետության ՌՕՈւ-ի հրամանատարությունը, կորած ինքնաթիռի հետ կապված իրադրության մոնիթորինգի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am