Լոս-Անջելեսի կինոքննադատների ասոցիացիան «Մակաբույծը» հայտարարել Է տարվա ֆիլմ

Armenpress 16:38, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս-Անջելեսի կինոքննադատների ասոցիացիան «Մակաբույծը» հարավկորեական թրիլլերը հայտարարել Է 2019 թվականի լավագույն ֆիլմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն:

Նշվել Է նաեւ նրա լավագույն ռեժիսուրան (Պոն Չժուն Հո) եւ երկրորդ պլանի լավագույն դերը (Սոն Կան Հո), իսկ «լավագույն սցենար» եւ «նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք» կատեգորիաներում այն զբաղեցրել Է երկրորդ տեղը:

«Մակաբույծ»-ից հետո երկրորդ լավագույն ֆիլմը դարձել Է «Իռլանդացին»:

«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» Է ճանաչվել Պեդրո Ալմոդովարի «Ցավ եւ փառք» ժապավենը, իսկ «լավագույն դերասան»՝ Անտոնիո Բանդերասը: «Լավագույն դերասանուհին» դարձել Է Մերի Քեյ Փլեյսը («Դիանա»), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am