Փարիզի տարածաշրջանը ռեկորդային խցանումների կապանքներում Է գործադուլի եւ անձրեւի պատճառով

Armenpress 15:58, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի տարածաշրջանում դեկտեմբերի 9-ին ավտոմոբիլային խցանումները հասել են 2019 թվականի համար ռեկորդային ցուցանիշների, ինչի մասին հայտնել են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս պահին խցանումների ընդհանուր երկարությունը կազմում Է 631 կիլոմետր: Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջանում նախորդ ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել Էր հոկտեմբերի սկզբին: Ճանապարհներին բարդ իրավիճակ Է առաջացել, մասնավորապես, այն պատճառով, որ Ֆրանսիայում շարունակվում Է տրանսպորտային համակարգի աշխատակիցների գործադուլը, ինչի հետեւանքով տեղի շատ բնակիչներ ստիպված են եղել հասարակականի փոխարեն օգտվել սեփական տրանսպորտից: Իրավիճակը վատթարանում Է նաեւ մայրաքաղաքի տարածաշրջանում սկսված հորդ անձրեւի պատճառով:

Ճանապարհների մեծ բեռնվածություն Է դիտվում նաեւ Ֆրանսիայի մյուս խոշոր քաղաքների, մասնավորապես, Մարսելի, Լիլի եւ Թուլուզի մերձակայքում: Արհմիությունների՝ անցյալ շաբաթվանից շարունակվող գործադուլի պատճառով դեկտեմբերի 9-ին Փարիզում հասարակական տրանսպորտի երթեւեկությունն իրականացվում Է զգալի ընդհատումներով: Առանձնապես բարդ իրավիճակ Է ստեղծվել մետրոյում եւ արվարձանային գնացքներում, որտեղ փակ են ինը գծեր: Եվս հինգ գծում գնացքները կերթեւեկեն սոսկ ժամանակի որոշակի միջակայքերում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am