Կլիմայի փոփոխության հետեւանքները 2,3 տրլն դոլար կնստեն աշխարհի ընկերությունների վրա. ՄԱԿ

Armenpress 15:31, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենատարբեր ընկերությունների (գազի եւ նավթի արտադրությունից մինչեւ ավտոմոբիլաշինական ֆիրմաներ) կապիտալիզացիան կարող Է 2,3 տրլն դոլարով նվազել կառավարությունների կողմից կլիմայական փոփոխությունների հետ կապված նորմատիվային պահանջների խստացման հետեւանքով: Այս գնահատմամբ հանդես Է եկել ՄԱԿ-ի ֆինանսական նախաձեռնության Principles for Responsible Investment (PRI, «Պատասխանատու ներդրման սկզբունքները») կազմակերպությունը, ինչի մասին դեկտեմբերի 9-ին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա կանխատեսումների համաձայն, առավել մեծ կորուստները կկրեն ածխի ընկերությունները՝ 44 տոկոս, նաեւ նավթի ու գազի ընկերությունները՝ 31 տոկոս: Միեւնույն ժամանակ շահած կլինեն այն ավտոարտադրողները, որոնք զգալի միջոցներ են ներդրել Էլեկտրամոբիլների բնագավառում, ինչպես նաեւ ԷլեկտրաԷներգետիկական ֆիրմաները: Նրանց կապիտալիզացիան կարող Է աճել կրկնակի: Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանն ուղղված նորմատիվների բարձրացումը, ինչպես սպասվում Է, կարագացվի կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի պահանջների կատարման անհրաժեշտության կապակցությամբ, համաձայնագիր, որը նախատեսում Է տաքացումը պահել Ցելսիուսի 1,5 կամ 2 աստիճանի նշագծի վրա, կարծում են PRI-ի փաստաթղթի հեղինակները: Այդ կազմակերպությունը ներկայացնում Է այն ներդրողների շահերը, որոնք հսկողության տակ գտնվում են 86 տրիլիոն դոլարի չափով ակտիվներ: Մոլորակի վրա կլիմայական փոփոխությունների ավելի ու ավելի մեծ թվով վկայությունների հայտնվելը եւ «սոցիալական ճնշման աճը» կառավարություններին կարող Է դրդել վճռական գործողությունների, կարծում Է «Պատասխանատու ներդրման սկզբունքների» գործադիր տնօրեն Ֆիոնա Ռեյնոլդսը: Իրադարձությունների նման զարգացումը «հսկայական սպառնալիքներ Է ստեղծում ակտիվների եւ ավելի ընդարձակ համակարգի համար»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am