ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը պաշտոնապես մտել է ուժի մեջ

Armenpress 13:07, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը պաշտոնապես մտել է ուժի մեջ դեկտեմբերի 8-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կատարում ՀՀ դեսպանությունից, որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Կատարի Պետություն և գտնվել մինչև 90 օր ժամկետով՝ առաջին մուտքի օրվանից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի՝ նոյեմբերին կայացած հանդիպման ժամանակ: Կողմերը համոզմունք էին հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրականորեն կազդի տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա։

Հայաստանը դեռևս 2017թ. է Կատարի քաղաքացիներին ազատել ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am