Դդմաշեն համայնքի ավագանու կազմը փոխվել է մեկ անդամով

Armenpress 12:40, 9 Դեկտեմբեր, 2019

ԳԱՎԱՌ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում 2019 թվականին դեկտեմբերի 8-ին կայացած ավագանու ընտրություններում քվեարկված ութ թեկնածուներից յոթը, նախնական տվյալներով, հաղթողներ են ճանաչվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 ՏԸՀ-ից, Դդմաշենում գրանցված 1912 ընտրողներից ավագանու ընտրություններին մասնակցել են 584-ը, որոնցից 131-ը քվեարկել են Էդիկ Ղարիբյանի, 105-ը՝ Ռադիկ Մանուկյանի, 84-ը՝ Ժաննա Սարգսյանի, 82-ը՝ Գուրգեն Հովհաննիսյանի, 62-ը՝ Գառնիկ Թադեւոսյանի, 58-ը՝ Տիգրան Ավետիսյանի, 38-ը՝ Զավեն Մելքոնյանի, 16-ը՝ Վահագն Սարգսյանի օգտին: Ավագանու կազմը փոփոխություն է կրել ընդամենը մեկ անդամով: Այդ նոր անունը ձայների քանակով երկրորդ տեղը զբաղեցրած Ռադիկ Մանուկյանն է: Վահագն Սարգսյանը, որպես ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածու, չի ընտրվել ավագանու անդամ:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am