Բաղդադում ցուցարարների վրա կրակահերթի պատճառով երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել

Armenpress 13:42, 7 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինված անձանց կողմից ցուցարարների վրա իրականացված հարձակման հետևանքով մահացել է առնվազն 25 մարդ: Տուժել է ավելի քան 130 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը:

Զինված անձանց խումբը մեքենայով մոտեցել է այն հրապարակին, որտեղ հավաքված են եղել ցուցարարները, և սկսել է կրակել նրանց վրա: Կրակահերթը տևել է մի քանի ժամ: Դեռևս հայտնի չէ, թե ով է կատարվածի պատասխանատուն:

Այս հարձակումը իրաքում հոկտեմբերից սկսված բողոքի ցույցերի ամենաարյունալի միջադեպերից է դարձել: Նշենք, որ քաղաքացիները բողոքում են կյանքի դժվար սոցիալ-տնտեսական պայմաններից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am