Դուտերտեն նշել Է նախագահի պաշտոնում իրեն հնարավոր փոխարինողների անունները

Armenpress 15:41, 6 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նշել Է իրեն հնարավոր փոխարինողների անունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Manila Times թերթը: «Հաջորդ նախագահը լինելու Է Բիկոլյայից (երկրի տարածաշրջաններից մեկը): Դուք ընտրություն կունենաք Սալսեդայի եւ Ֆրանսիս Էսկուդերոյի միջեւ»,-ասել Է Դուտերտեն:

Ֆրանսիս Էսկուդերոն նախկին սենատոր Է եւ Սորսոգոնի նահանգի նահանգապետը, իսկ Ջոուի Սալսեդան՝ Ալբայի նահանգի ներկայացուցիչն Է Ֆիլիպինների Ներկայացուցիչների պալատում: Դուտերտեն նաեւ հայտարարել Է, որ ինքն իր թեկնածությունը չի առաջադրելու երկրորդ ժամկետով: «Ես այլեւս իմ թեկնածությունը չեմ առաջադրի: Ես չեմ ցանկանում ինձ կապել»,-ասել Է նա: Նախագահը հավելել Է, թե չի ցանկանում որ իր դուստրը՝ Սառա Դուտերտե-Կարպիոն, մասնակցի ընտրություններին, որովհետեւ դա «անշնորհակալ աշխատանք Է»: Նա ներկայում զբաղեցնում Է Դավաո քաղաքի քաղաքագլխի պաշտոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am