Ամերիկյան հիվանդանոցում միաժամանակ 22 աշխատակցուհի Է հղիացել

Armenpress 14:41, 6 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Քենթուկիի նահանգի Էջվուդ քաղաքի հիվանդանոցում միաժանական 22 աշխատակցուհի Է հղիացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Yahoo! News լրատվական պորտալը: Ընտանիքում համալրման են սպասել բժիշկներ, բուժքույրեր եւ վարչական անձնակազմը, որոնցից 18-ն արդեն բարեհաջող ծննդաբել Է:

Երկու կանայք մայր են դարձել նույն օրը՝ սեպտեմբերի 25-ին: Աշխատակցուհիներից մեկը երեխայի ծննդին սպասում Է արդեն հաջորդ տարվա հունվարին: Հիվանդանոցի աշխատակցուհիներն իրենց համարում են մեկ մեծ ընտանիքի բաղկացուցիչ մասը եւ ուրախությամբ են սպասում այն պահին, երբ միասին կդաստիարակեն իրենց երեխաներին: Նոյեմբերի վերջին հաղորդվել Էր, որ ԱՄՆ-ի Քոնեքթիքութի նահանգի Նյու Լոնդոն քաղաքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի ութ աշխատակցուհի միաժամանակ հղիացել Է: Հղի կանանցից վեցը բուժքույրեր են եւ երկուսը՝ մանկաբարձներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am