Նայրոբիում վեցհարկանի շենք Է փլվել

Armenpress 14:25, 6 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեցհարկանի շենք Է փլվել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել Է «Ստանդարդ» թերթը:Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ փլվածքների տակ մարդիկ են գտնվում: Պատահարի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները: Առայժմ փլատակներից փրկվել Է տասը մարդ: Տուժածների վերաբերյալ այլ տեղեկություններ չեն ստացվել:Փրկարարների գործողությունները բարդանում են արդեն մի քանի օր երկրի այդ մասում շարունակվող հորդառատ անձրեւի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am