ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Հարրի Թրումեն» ատոմային ավիակիրը մտել Է Միջերկրական ծով

Armenpress 11:40, 6 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ USS Harry Truman («Հարրի Թրումեն») ատոմային ավիակրի գլխավորությամբ, դեկտեմբերի 5-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցը, մտել Է Միջերկրական ծովի ջրատարածք: Այդ մասին վկայում են նավերի տեղաշարժի մոնիթորինգի AIS միջազգային համակարգի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի ավիակրից, նավախմբի կազմում են հրթիռային հածանավ, մի քանի Էսկադրային ականակիր, ինչպես նաեւ հարվածային ատոմային սուզանավ՝ Tomahawk («Թոմահավք») թեւավոր հրթիռներով: Ըստ առկա տվյալների, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր խումբը որոշ ժամանակ կգտնվի Արեւելյան Միջերկրականում՝ Սիրիայի մերձակայքում, իսկ այնուհետեւ կմեկնի Պարսից ծոցի շրջան՝ փոխարինելու Abraham Lincoln ավիակրին, որն այնտեղ Է գտնվում պլանավորված վեցամսյա ժամկետից ավելի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am