Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակում է

Armenpress 18:23, 5 Դեկտեմբեր, 2019

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված  է «Ինտեր»-ի դեմ առաջիկա խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ներկայացրել է «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակը, որտեղ 21 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը:

Իտալիայի առաջնության 15 տուրի «Ինտեր»-«Ռոմա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին 23:45-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am