Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց Է ներկայացրել Հաագայի դատարան. Reuters

Armenpress 17:18, 5 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի իշխանությունները Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան միջնորդություն են ներկայացրել ափամերձ գոտում օգտակար հանածոների արդյունահանման իր իրավունքների պաշտպանության մասին այդ տեղամասերի նկատմամբ Թուրքիայի հավակնությունների պատճառով: Այդ մասին. ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է Reuters գործակալությունը:Կիպրոսի Հանրապետությունը եւ Թուրքիան իրավունքներ են ներկայացնում Արեւելյան Միջերկրականում նավթի առափնյա ադրյունահանման նկատմամբ: Նիկոսիան այդ գոտում նավթի եւ գազի որոնման թույլատրագրեր Է տրամադրել մի շարք բազմազգ ընկերությունների: Գործակալության տվյալներով՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել Է, որ տրամադրված Է բոլոր հասանելի իրավական միջոցներով պաշտպանել երկրի ինքնիշխան իրավունքները: «Հաագային մեր դիմելու նպատակը հենց դա Է»,-նշել Է նա:Թուրքիան պնդում Է, որ Նիկոսիան թույլատրագրեր տալու իրավասություն չունի, եւ որ առանձին գոտիներ պատկանում են թուրքական կողմին: Նաեւ Թուրքիան իր հորատանավերն Է ուղարկել կղզու մերձակա շրջան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am