ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը գաղտնի հրթիռներ Է տեղափոխում Իրաք

Armenpress 09:47, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պնդում Է, որ Իրանը գաղտնաբար փոքր հեռահարության հրթիռներ Է տեղափոխում հարեւան Իրաքի տարածք, որտեղ արդեն երկու ամիս Է, ինչ շարունակվում են ցույցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրներ եւ զինվորականների:

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Իրանն «օգտվել Է» Իրաքում «շարունակվող քաոսից», որպեսզի փոքր հեռահարության հրթիռների գաղտնի զինանոց կազմակերպի երկրում՝ «փորձելով ահաբեկել Մերձավոր Արեւելքը եւ այնտեղ հաստատել իր իշխանությունը»:

Նրանք պնդում են, որ այդ հրթիռներն սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների եւ գործընկերների, ներառյալ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի համար, ինչպես նաեւ կարող են սպառնալ տարածաշրջանում գտնվող ամերիկյան զորքերին:

ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցիչները հայտարարում են, որ այդ հրթիռները տեղափոխելու եւ թաքցնելու համար Իրանն օգտագործում Է Իրաքում շիաների զինված կազմավորումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am