Մոգերինին նշանակվել Է ներքին տեղահանված անձանց խնդիրներով զբաղվող ՄԱԿ-ի հանձնաժողովի համանախագահ

Armenpress 12:35, 4 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ներքին տեղահանված անձանց խնդիրների բարձր մակարդակի խմբի համանախագահ Է նշանակել Ֆեդերիկա Մոգերինիին, որը դեկտեմբերի 1-ից դադարել Է զբաղեցնել Եվրոպայի դիվանագիտության ղեկավարի պաշտոնը: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի մամուլի ծառայության՝ դեկտեմբերի 3-ին տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Խումբը կգլխավորեն Ֆեդերիկա Մոգերինին՝ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության նախկին գերագույն ներկայացուցիչը, եւ Դոնալդ Կաբերուկան՝ Աֆրիկայի զարգացման բանկի նախկին նախագահը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նոր խմբի մեջ, որի ստեղծման մասին հայտարարվել Էր հոկտեմբերին, նաեւ կմտնեն Կոլումբիայի, Հորդանանի, Նորվեգիայի, Եթովպիայի, Հարավային Սուդանի եւ Աֆղանստանի ներկայացուցիչները: Այն աշխատանքի ձեռնամուխ կլինի 2020 թվականի սկզբին, պետք Է անցկացնի առնվազն չորս հանդիպում եւ տարեվերջին գլխավոր քարտուղարին ներկայացնի զեկույց՝ հանձնարարականներով: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2018 թվականին հակամարտությունների պատճառով ներքին տեղահանված անձանց թիվն աճել Է մինչեւ 41 միլիոն: Եվս17 միլիոն մարդ հարկադրված Է եղել լքելու իր տունը բնական համաղետների պատճառով: Գուտերիշը նոր մարմնի առջեւ դրել Է «կոնկրետ երկարաժամկետ որոշումների որոնման» նպատակ, որոնք ՄԱԿ-ին թույլ տան ավելի լավ օգնել այն երկրներին, որոնք ներքին միգրացիայի խնդիր ունեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am